Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչություն
Հայաստանի Քաղաքացիական Ավիացիան հիմնադրվել է 1933 թվ. սեպտեմբերին, երբ հայկական առանձին ավիաջոկատը սեփական ինքնաթիռներով Երևանի Հարավային օդանավակայանից / այժմ "Էրեբունի"/ սկսել է իրագործել կանոնավոր չվերթներ`Երևան-Թբիլիսի ուղղությամբ:
Դրանից հետո ՀՀ-ում օդային գործառույթների համար լիցենզիա են ստացել երկու տասնյակ ավիաընկերություններ, որոնք իրականացնում են ինչպես կանոնավոր, այնպես էլ ոչ կանոնավոր օդային փոխադրումներ:
Հայաստանի օդանավակայաններից հիմնականում կանոնավոր ուղևորային փոխադրումներ է իրականացվում աղգային ավիափոխադրող համարվող "Արմավիա" ավիաընկերությունը:
ՀՀ կառավարության որոշմամբ, սեպտեմբերի 30-ը նշվում է որպես Քաղաքացիական Ավիացիայի Օր:
Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության պաշտոնական վեբ-կայքի հասցեն է` www.aviation.am.



