Մուտք ՀԱՆՄ անդամների համար




survey
Հարցում

What color do you prefer ?







ՀԱՆՄ Տեսլականը

ՀԱՆՄ տեսլականն է` ՀՀ համակարգված ավիացիոն քաղաքականության գործընթացում մաքսիմալ աջակցության հասնել: ՀԱՆՄ-ն ՀՀ-ում տեղակայված բոլոր ավիաընկերությունների գլխավոր գործընկերն է:
Ավիաընկերությունների և ուղևորների թվաքանակի ավելացմանը զուգընթաց ՀԱՆՄ-ն գիտակցում է իր պարտականություններն ու կարևորությունը իր անդամների համար:

Մեր առաքելությունն է լինել քննադատող, բայց պահպանողական և ակտիվ: Մեր ներդրումններն են կառուցողական փաստարկները և խնդիրների լուծումների հանձնարարականները, որոնք տրվում են ավիաուղիներին` օդային փոխադրամիջոցների գործընթացում դրական փոփոխություների հասնելու համար:

Որքան շատ անդամ ավիաընկերություններ լինեն, այնքան ՀԱՆՄ-ն ավելի մեծ ազդեցություն կունենա ավիաքաղաքականության զարգացումների վրա:

Շարունակական լիբերալիզացիան և աճը ավիացիայի ոլորտում պահանջում է ավելի ինտենսիվ երկխոսություն քաղաքական գործիչների, հեղինակությունների և հանրության հետ: Այս նպատակին հասնելու համար մենք պետք է օգտագործենք բոլոր անհրաժեշտ ֆորումները:

Մեր հաջողված աշխատանքի ճանաչումը ակնհայտ է դառնում, երբ անդամների աճող հետաքրքրություն է առաջանում` ստանձնելու պաշտոնական գործառույթներ ՀԱՆՄ-ում : Մեր հանձնաժողովներում ակտիվ մասնակցության շնորհիվ անդամները գործում են ողջ ոլորտի շահերի համար: ՀԱՆՄ-ի անդամների միջազգային ներկայացուցիչները և նրանց համաշխարհային փորձը աջակցում է ՀԱՆՄ-ի աշխատանքների հետագա զարգացմանը, որից և բոլոր անդամներըն են շահում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
9 Ալեք Մանուկյան փող.
Երևան, Հայաստան 0070
հեռ.: + 374 10 53 14 98
էլ-փոստ: info@bara.am