Նորություններ
22 Ապրիլի 2008ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ. նոր մարտահրավերներ և շուկաներ
ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը, ԱՄՆՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագիրը (CAPS) և Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալությունը համատեղ կազմակերպում են Հայաստանի զբոսաշրջության մրցունակության երկրորդ համաժողովը, որը տեղի կունենա 2008թ. մայիսի 6-ին, երեքշաբթի օրը, Անի Պլազա հյուրանոցի Անի դահլիճում:
Համաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի զբոսաշրջության ոլորտին առնչվող մի շարք հարցերի, ինչպիսիք են երկրի բրենդավորումը և մարկետինգը, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի աշխատուժի հմտությունները, գնային մրցունակությունը, կլաստերի ամրապնդման նախաձեռնություններ և այլ հարցեր` ուղղված նոր մարտահրավերների հաղթահարմանը և շուկաներին: Համաժողովի ընթացքում կներկայացվեն զեկույցներ Հայաստանի` ըստ Զբոսաշրջության մրցունակության համաթվի 2-րդ զեկույցի զբաղեցրած դիրքի (համեմատություն անցկացնելով նաև Հայաստանի և հարևան երկրների արդյունքների միջև) և վերջերս կատարված վերլուծության արդյունքներով Հայաստանի օդային տրանսպորտի մրցունակության վերաբերյալ: Կներկայացվեն նաև զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի աշխատուժի գիտելիքների և հմտությունների կարիքների գնահատման արդյունքները և 2007-2008թթ. իրականացված Հայաստան միջազգային այցելուների հետազոտության եզրահանգումները:
Համաժողովի ընթացքում կտրամադրվի նաև տեղեկատվություն Հայաստանի զբոսաշրջության ոլորտի գործարար միությունների կողմից իրականացված, իրականացվող և նախատեսվող աշխատանքների վերաբերյալ:
Համաժողովին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերը, զբոսաշրջության ոլորտի մասնագետները, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջության ոլորտում ներգրավված և/կամ դրանով հետաքրքրված մարդիկ: Ակնկալվող մասնակիցներից են ՀՀ կառավարության ներկայացուցիչները, տուր օպերատորները, ճամփորդական գործակալները, ծառայություններ մատուցողները, ուսումնական հաստատությունները, տրանսպորտային ծառայություններ տրամադրողները, ոլորտի գործարար ընկերությունները և այլն:
Մասնակցությունը համաժողովին անվճար է: Սակայն, մասնակիցներին անհրաժեշտ է նախապես գրանցվել առ ցանց (տես ձախ կողմում ներկայացված հղումը) կամ զանգահարելով CAPS ծրագրի գրասենյակ` Թագուհի Սահակյանին 010 53-86-58/ 50-03-33 հեռախոսահամարներով: Գրանցման վերջնաժամկետն է 2008թ. ապրիլի 30-ը:
Համաժողովի նախնական օրակարգը
2008թ. ՄԱՅԻՍԻ 6, ԵՐԵՔՇԱԲԹԻ
09:00 Գրանցում
10:00 Բացման խոսք
ՀՀ Կառավարություն
ԱՄՆ դեսպանատուն կամ ԱՄՆ ՄԶԳ
Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի ղեկավար
10:15 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՈՍՆԱԿ
Զբոսաշրջության պետական ռազմավարության և գործողությունների պլանի մշակում
ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
10:35 Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վիճակը
Մեխակ Ապրեսյան, Զբոսաշրջության վարչության պետ, ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
10:55 Զբոսաշրջության զարգացման Հայկական գործակալության աշխատանքները նախորդ տարվա ընթացքում և Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար նախատեսվող միջոցառումները
Սյուզաննա Ազոյան, Մարկետինգի գծով տնօրեն, ԶԶՀԳ
11:15 Հարց ու պատասխան
11:30 Սուրճի ընդմիջում
11:50 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՈՍՆԱԿ
Ինչպես կարող է երկրի բրենդի կառավարումն ապահովել մրցունակություն` նպաստելով զբոսաշրջության զարգացմանը
Սյուզան Ուորրեն, CAPS ծրագրի բրենդինգի հարցերով խորհդատու
12:20 2007-2008թթ. Հայաստան միջազգային այցելուների հետազոտության եզրահանգումները
Արմինե Եղիազարյան, մարկետինգի գծով մասնագետ, CAPS ծրագիր
12:40 Հայաստանի զբաղեցրած դիրքը և գնահատականներն ըստ 2-րդ Զբոսաշրջության մրցունակության համաթվի. համեմատություն հարևան երկրների արդյունքների հետ
Մանուկ Հերգնյան, տնօրեն, «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն
13:00 Հարց ու պատասխան
13:15 Ճաշ
14:30 Հայաստանի օդային տրանսպորտի մրցունակությունը. ոլորտի վերլուծության արդյունքները
Արսեն Նազարյան, Քաղաքականության և իրավական հարցերով խորհրդատու, CAPS ծրագիր
14:50 Հայաստանի զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի աշխատուժի գիտելիքների և հմտությունների բարելավում. բացերի վերլուծության և հետազոտության արդյունքները
Մարինա Պողոսյան, բիզնեսի զարգացման գծով մասնագետ, CAPS ծրագիր
15:10 Արդյո՞ք Հայաստանում գները չափազանց բարձր են. Հայաստանի հիմնական շուկաներից ժամանող



